Գլուխ 4 · ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 9. Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը
Հոդված 9. Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը
1. Տեղական տուրքերի դրույքաչափերը, սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: (նախադասությունը հանվել է 26.12.08 ՀՕ-24-Ն)
2. Ավագանին յուրաքանչյուր տեղական տուրքի համար սահմանում է համայնքի տարածքում մեկ միասնական դրույքաչափ կամ սահմանում է տարբերակված դրույքաչափեր` հիմք ընդունելով համայնքի տարածքի` յուրաքանչյուր տեղական տուրքի համար իր հաստատած գոտիավորումը:
3. Ընթացիկ տարվա համար տեղական տուրքի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:
(9-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-24-Ն, խմբ. 07.12.15 ՀՕ-171-Ն)