Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ: ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 30. Ապացուցողական ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Ապացուցողական ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼԸ

(վերնագիրը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)

Ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, քննիչի, դատարանի (դատավորի) հանձնարարականով, ապահովում է`

1) ձերբակալված կամ կալանավորված անձանց ընդունելը և այլ վայրեր փոխադրելու համար պահակախմբին հանձնելը.

2) ապացուցողական գործողությունները, ինչպես նաև ամբուլատոր դատահոգեբուժական և այլ փորձաքննություններ անցկացնելու համար ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի տարածքում համապատասխան տարածքներ կամ շինություններ տրամադրելը:

Ձերբակալված կամ կալանավորված անձանց ապացուցողական գործողություններից կամ դատական նիստերից ազատելն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Դատարանի կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց մասնակցությունը դատական նիստին տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով) ապահովելու մասին որոշում կայացվելու դեպքում ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն ապահովում է պահման վայրից ձերբակալված կամ կալանավորված անձի մասնակցությունը դատական նիստին։

(30-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն, լրաց. 02.07.26 ՀՕ-337-Ն)

(02.07.26 ՀՕ-337-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։