Գլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 24
Հոդված 24.
Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքների համաձայն տրված հավատարմագրման վկայագրերը գործում են մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն հավատարմագրման վկայագրերը, որոնց գործողության ժամկետը չի լրացել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
2. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-236-Ն)
(24-րդ հոդվածը խմբ., լրաց. 30.04.13 ՀՕ-43-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն)