Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-23-ից մինչև 2026-07-27։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-07-27-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը

գործել է մինչև 2026-07-27ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը`

1) մշակում և համակարգում է հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը.

2) խրախուսում է հավատարմագրումը համապատասխանության գնահատման ոլորտներում` ընդունելով հավատարմագրումը որպես հիմնական գործիք ՀԳՄ-ների գնահատման գործընթացում.

3) իրականացնում է ԱՐՄՆԱԲ-ի գործունեության մշտադիտարկում` երաշխավորելով, որ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները պահպանվում են և ձեռնարկվում ուղղիչ գործողություններ` հավասարության սկզբունքով իրականացված փորձագիտական գնահատման արդյունքների հիման վրա.

4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ հավատարմագրման բնագավառում.

5) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-236-Ն)

5.1) հաստատում է ԱՐՄՆԱԲ-ի և ՀԳՄ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա ԱՐՄՆԱԲ-ի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար ՀԳՄ-ի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաև ՀԳՄ-ի տարեկան վճարի վճարման չափը և կարգը.

5.2) հաստատում է հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.

5.3) հաստատում է ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը.

5.4) հաստատում է հավատարմագրման խորհրդի կազմը, գործառույթները, լիազորություններն ու աշխատակարգը.

5.5) հաստատում է հավատարմագրման չափանիշները, ՀԳՄ-ների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները (այսուհետ` Կարգ):

6) իրականացնում է այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:

(7-րդ հոդվածը լրաց., խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ., լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն)

(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։