Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-05-18-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 4 · ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՈՒՄԸ

Հոդված 32. Փայերի (բաժնետոմսերի) հետգնումը (մարումը)

գործել է մինչև 2026-05-18ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 32. Փայերի (բաժնետոմսերի) հետգնումը (մարումը)

1. Բաց ֆոնդի մասնակիցն իրավունք ունի յուրաքանչյուր աշխատանքային օր իրեն պատկանող փայերը (բաժնետոմսերը) ներկայացնելու համապատասխան ֆոնդին` հետ գնելու համար: Բաց ֆոնդը պարտավոր է ֆոնդի մասնակցի պահանջով հետ գնել (մարել) իր թողարկած փայերը (բաժնետոմսերը)` ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված ժամկետում: Այդ ժամկետը հաշվարկվում է ֆոնդի մասնակցի կողմից փայի (բաժնետոմսի) հետգնման պահանջը ներկայացնելու օրվանից և չի կարող գերազանցել երեք աշխատանքային օրը:

2. Միջակայքային ֆոնդը պարտավոր է ֆոնդի մասնակցի պահանջով հետ գնել (մարել) իր թողարկած փայերը (բաժնետոմսերը) ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված միջակայքային ժամանակահատվածում` հետգնման (մարման) հայտի ընդունումից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Միջակայքային ֆոնդի փայերի հետգնման (մարման) հայտի ընդունման ժամանակահատվածը չի կարող պակաս լինել երեք աշխատանքային օրից, իսկ հետգնման միջակայքերի պարբերականությունը` տարեկան մեկ անգամից: Ոչ հրապարակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող են սահմանվել փայերի հետգնման (մարման) հայտի ընդունման, փայերի հետգնման (մարման) և հետգնման (մարման) միջակայքերի պարբերականության այլ ժամանակահատվածներ:

3. Փակ պայմանագրային ֆոնդի այն մասնակիցները, ովքեր ֆոնդի ժողովում դեմ են քվեարկել ֆոնդի միացմանը կամ ֆոնդի կանոնների` իրենց իրավունքները սահմանափակող փոփոխություններին կամ լրացումներին կամ չեն մասնակցել այդ հարցով քվեարկությանը, ինչպես նաև սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ունեն իրենց փայերի հետգնման պահանջ ներկայացնելու իրավունք «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն օրենքով, ինչպես նաև հաշվի առնելով պայմանագրային ֆոնդի առանձնահատկությունները:

4. Փակ կորպորատիվ ֆոնդերի բաժնետոմսերը ենթակա են հետգնման «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքի 71-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով: Ոչ հրապարակային փակ կորպորատիվ ֆոնդի կանոնադրությամբ կարող են սահմանվել բաժնետոմսերի հետգնման այլ դեպքեր:

5. Փայը (բաժնետոմսը), բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի, հետ է գնվում (մարվում է) ֆոնդի մասնակցի կողմից համապատասխան պահանջ ներկայացվելու պահից հետո սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով: Փակ և միջակայքային ֆոնդերի, ինչպես նաև կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել, որ փայը (բաժնետոմսը) հետ է գնվում (մարվում է) հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով:

5.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:

6. Հետգնման (մարման) ժամանակ փայի (բաժնետոմսի) հետգնման (մարման) գինը վճարվում է ֆոնդի ակտիվներից` դրամական միջոցներով, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքի 42.1-ին հոդվածով:

7. Հետգնված փայը (բաժնետոմսը) չի տալիս ձայնի իրավունք, հաշվի չի առնվում ձայների, ինչպես նաև փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի հաշվարկի ժամանակ, և դրանով շահաբաժին չի հաշվարկվում: Հետգնված փայը (բաժնետոմսը) չի կարող կրկին վաճառվել և ենթակա է մարման:

8. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-68-Ն)

(32-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-68-Ն, լրաց. 22.01.25 ՀՕ-23-Ն)

(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։