Հոդված 37. Ֆոնդի ակտիվների ներդրման արգելքը և ֆոնդի ակտիվների ներդրմանը ներկայացվող այլ պահանջները
Հոդված 37. Ֆոնդի ակտիվների ներդրման արգելքը և ֆոնդի ակտիվների ներդրմանը ներկայացվող այլ պահանջները
1. Ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել տվյալ ֆոնդի կառավարչի. պահառուի, նրանց ղեկավարների, ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի և անկախ աուդիտն իրականացնող անձի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած և (կամ) վաճառվող արժեթղթերում և նրանց պատկանող այլ ակտիվներում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:
2. Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել տվյալ ֆոնդի կառավարչի (կամ դրա հետ փոխկապակցված անձի) կողմից կառավարվող (ուղղակիորեն կամ պատվիրակման ձևով) այլ ֆոնդի փայերում (բաժնետոմսերում) միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) ֆոնդերի ներդրումային քաղաքականություններն էապես տարբերվում են.
2) նման հնարավորությունը նախատեսված է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ), և
3) կառավարիչը դրա համար չի գանձում տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) վճարներ:
3. Կառավարիչը, որը ֆոնդի ակտիվների էական մասը ներդնում է այլ ֆոնդի փայերում (բաժնետոմսերում), պետք է այդ ֆոնդի ազդագրում բացահայտի կառավարման վճարների առավելագույն չափը, որ կարող են գանձել այն կառավարիչները, որոնց կողմից կառավարվող ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում) նպատակադրվում է ներդնել ֆոնդի ակտիվները: Նա պարտավոր է նաև ֆոնդի տարեկան հաշվետվությունում նշել կառավարման վճարների առավելագույն հարաբերությունը, որոնք գանձում են ինքը և այն կառավարիչները, որոնց կողմից կառավարվող ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում) ներդրվել են ֆոնդի ակտիվները:
4. Ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել ոչ առևտրային կազմակերպությունների բաժնային արժեթղթերում:
5. Ֆոնդի ակտիվների հաշվին չի կարող փոխառություն տրամադրվել կամ փոխառություն ստացվել, ինչպես նաև ֆոնդի ակտիվների հաշվին չի կարող երաշխիք տրամադրվել կամ երաշխավորություն ստանձնվել սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կամ անձանցից: