Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 2 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 16. Ֆոնդի զուտ ակտիվները

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 16. Ֆոնդի զուտ ակտիվները

1. Ֆոնդի, ինչպես նաև յուրաքանչյուր ենթաֆոնդի զուտ ակտիվների նվազագույն արժեքը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Այդ պահանջը կիրառվում է ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումից (ենթաֆոնդի ստեղծմամբ պայմանավորված` ֆոնդի կանոններում կատարված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից) 6 ամիս հետո: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով ոչ հրապարակային ֆոնդերի համար կարող է սահմանվել սույն մասով սահմանված պահանջի կիրառման ավելի երկար ժամկետ:

2. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը, զուտ ակտիվների արժեքի հաշվարկում սխալների էականության չափանիշները և էական ճանաչված սխալների ուղղման (այդ թվում՝ ֆոնդի մասնակիցներին փոխհատուցման) կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

3. Ֆոնդի տեղաբաշխված ու հետ չգնված փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեքների համագումարը միշտ պետք է հավասար լինի ֆոնդի զուտ ակտիվների արժեքին:

4. Կառավարիչը ֆոնդի (ենթաֆոնդի) զուտ ակտիվների արժեքը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն չափից նվազելու դեպքում պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ:

(16-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-72-Ն, լրաց. 22.01.25 ՀՕ-23-Ն)

(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։