Հոդված 19. Ֆոնդի ակտիվների բաժանումը և դրանցից բաժնի առանձնացումը
Հոդված 19. Ֆոնդի ակտիվների բաժանումը և դրանցից բաժնի առանձնացումը
1. Արգելվում է պայմանագրային ֆոնդի ակտիվների բաժանումը կամ դրանցից որևէ մասնակցի բաժինը առանձնացնելը, բացառությամբ սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի դադարման ժամանակ ֆոնդի ակտիվները մասնակիցների միջև բաշխվելու դեպքի:
2. Ֆոնդի մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտավորությունների դիմաց կարող է բռնագանձում տարածվել նրան պատկանող փայի (փայերի) (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի) նկատմամբ` փայի հաշվարկային արժեքի և ֆոնդի մասնակցի պարտավորության տարբերության փոխհատուցման պայմանով` հանելով փայի իրացման, այդ թվում` հետգնման ներկայացման հետ կապված ծախսերը:
3. Կատարողական վարույթի շրջանակներում ֆոնդի մասնակցի փայի վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները կարգավորվում են «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(19-րդ հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-188-Ն)