Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ՖՈՆԴԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ)Գլուխ 4 · ՓԱՅԵՐԸ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՐՈՒՄԸ

Հոդված 33. Փայերի (բաժնետոմսերի) թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման) կասեցումը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 33. Փայերի (բաժնետոմսերի) թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման) կասեցումը

1. Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ կարգադրել կառավարչին (կորպորատիվ ֆոնդին)` որոշմամբ սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև որոշման համար հիմք հանդիսացած պատճառների վերացումը, կասեցնել փայերի (բաժնետոմսերի) թողարկումը, տեղաբաշխումը կամ հետգնումը (մարումը), եթե խախտվել են կամ ակնհայտորեն կարող են խախտվել օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները, կամ դա անհրաժեշտ է ներդրողների օրինական շահերի պաշտպանության համար:

2. Բաց կամ միջակայքային ֆոնդի կառավարիչը ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկի սահմանած հիմքերով կարող է կասեցնել փայերի (բաժնետոմսերի) հետգնումը (մարումը) ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով` նախապես տեղեկացնելով Կենտրոնական բանկին և պահառուին փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման մասին` նշելով դրա հիմքերը, ինչպես նաև այդ մասին տեղեկատվությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակելով իր ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված տեղեկատվության հրապարակման պահանջը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա: Որակավորված ներդրողների ֆոնդի կառավարիչը ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված կարգով տեղեկացնում է ֆոնդի մասնակիցներին փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման մասին` նշելով դրա հիմքերը:

3. Մասնագիտացված ֆոնդերի կանոններով կարող են սահմանվել փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման ավելի երկար ժամկետներ, բայց ոչ ավելի, քան 6 ամիս, իսկ որակավորված ներդրողների ֆոնդի համար` մեկ տարի:

4. Կենտրոնական բանկը սեփական նախաձեռնությամբ կամ պահառուի միջնորդությամբ կարող է պահանջել կառավարչին վերսկսելու ֆոնդի բաժնետոմսերի հետգնումը (մարումը), եթե առկա չեն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կասեցման հիմքերը, կամ դրանք արդեն վերացել են:

5. Փայերի (բաժնետոմսերի) թողարկման, տեղաբաշխման կամ հետգնման (մարման) կասեցման ժամանակահատվածում արգելվում է փայերի (բաժնետոմսերի) համապատասխանաբար թողարկումը, տեղաբաշխումը կամ հետգնումը (մարումը):

6. Նախքան սույն հոդվածով նախատեսված կասեցման ժամկետի սկիզբը կամ կասեցման ժամկետի ընթացքում ներկայացված փայերի (բաժնետոմսերի) ձեռք բերման, փոխանակման կամ հետգնման (մարման) պահանջի բավարարման համար սահմանված ժամկետի հաշվարկում չի ընդգրկվում համապատասխանաբար այդ փայերի (բաժնետոմսերի) թողարկման, տեղաբաշխման կամ հետգնման (մարման) կասեցման ժամանակահատվածը: Ընդ որում, փայերի փոխանակման պահանջի ներկայացման այն դեպքերում, երբ կասեցված է ձեռք բերման ենթակա փայերի տեղաբաշխումը, ֆոնդի մասնակիցը ողջամիտ ժամկետում տեղեկացվում է դրա, ինչպես նաև հետգնվող (մարվող) փայերի փոխարեն այլ ֆոնդի փայերի ձեռք բերման պահանջ ներկայացնելու իր իրավունքի մասին:

(33-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, փոփ., լրաց. 22.01.25 ՀՕ-23-Ն)

(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։