Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-10-22։Բացել գործող տեքստը
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 49 · ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 548. Հանցավոր գործողությունները գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից

գործել է մինչև 2022-10-22Բացել ARLIS-ում

Հոդված 548. Հանցավոր գործողությունները գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից

1. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից ռազմական նշանակություն ունեցող աշխատանքներին կամ այնպիսի այլ միջոցառումների կամովին մասնակցելը, որոնք ակնհայտորեն կարող են վնաս պատճառել Հայաստանի Հանրապետությանը կամ նրա դաշնակից պետություններին, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

2. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից շահադիտական դրդումներով կամ իր նկատմամբ հակառակորդի ներողամիտ վերաբերմունքն ապահովելու նպատակով այնպիսի գործողություն կատարելը, որն ուղղված է մյուս ռազմագերիների իրավունքների կամ օրինական շահերի դեմ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից մյուս ռազմագերիների նկատմամբ բռնություն գործադրելը կամ ավագի դիրքում գտնվող ռազմագերու կողմից նրանց հետ դաժանորեն վարվելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։