ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 21 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 130. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը
Հոդված 130. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը կարող է նշանակվել միայն օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք իրենց գործունեությունն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը կարող է նշանակվել միայն ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար: