Հոդված 508. Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը
Հոդված 508. Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը
1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերից որևէ մեկով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերից որևէ մեկով նախատեսված պահանջն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը՝
պատժվում է հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
(508-րդ հոդվածը խմբ. 12.04.24 ՀՕ-170-Ն)
(հոդվածը 13.11.25 ՀՕ-385-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի մարտի 1-ից)