Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 45 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 508. Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 508. Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը

1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերից որևէ մեկով, 11.2-րդ մասով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերից որևէ մեկով, 9.2-րդ մասով նախատեսված պահանջն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը՝

պատժվում է հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

(508-րդ հոդվածը խմբ. 12.04.24 ՀՕ-170-Ն, լրաց. 13.11.25 ՀՕ-385-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։