Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-28-ից մինչև 2026-04-28։Բացել գործող տեքստը
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 25 · ԿՅԱՆՔԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 186. Մարդու վերարտադրողական կլոնավորումը կամ եվգենիկական փորձերը

գործել է մինչև 2026-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 186. Մարդու վերարտադրողական կլոնավորումը կամ եվգենիկական փորձերը

1. Մարդու վերարտադրողական կլոնավորումը` մահացած կամ կենդանի մարդու՝ արհեստական ճանապարհով գենետիկորեն նմանատիպը ստեղծելուն ուղղված ցանկացած գործողություն կատարելը կամ եվգենիկական փորձերը` մարդու լավասերմանը (սելեկցիային) ուղղված ցանկացած գործողություն կատարելը`

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) բռնություն գործադրելու սպառնալիքով,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

4) անչափահասի նկատմամբ,

5) մի խումբ անձանց կողմից,

6) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ կամ

7) շահադիտական դրդումներով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։