Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի 2-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «օրենքով։» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ ««Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վարկային կազմակերպության որոշ առանձնահատկություններ սահմանվում են «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով:»․
2) 2-րդ մասի «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» բառերը փոխարինել «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» բառերով։