Անցնել բովանդակությանը

Հոդված 4. ․ Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4․ Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 2. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպության անվճարունակությունը

1. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունը համարվում է անվճարունակ, եթե`

1) սույն օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն՝ սպառել է իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին, կամ

2) ի վիճակի չէ բավարարելու պարտատերերի օրինական պահանջները, կամ

3) ոչ բանկ ֆինանսական կազմակերպության ստանձնած պարտավորությունները գերազանցում են ոչ բանկ ֆինանսական կազմակերպության ակտիվները:

2. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպության անվճարունակությունը ճանաչվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում` բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անվճարունակության հիմքերը բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը երկշաբաթյա ժամկետում կարող է`

ա) նշանակել ոչ բանկ ֆինանսական կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի (այսուհետ նաև` ադմինիստրացիա) ղեկավար․

բ) ոչ բանկ ֆինանսական կազմակերպության սնանկության մասին դիմում ներկայացնել դատարան:

4. Պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած այն պարտավորությունները, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների, ենթակա են կատարման նրա հաշվին: Ընդ որում, այն պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման սույն մասով նախատեսված ֆոնդի կառավարչի հաշվին միայն ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում, այդ կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում միայն ֆոնդի ակտիվների չբավարարող մասով:

5. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպության անվճարունակության մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպության սնանկության մասին դատարան դիմում ներկայացնելը չեն կարող սահմանափակել զուտացման համաձայնությամբ նախատեսված զուտացման իրականացումը:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։