Հոդված 3. ․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին հոդվածով.
Հոդված 3․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին հոդվածով.
«Հոդված 1.1. Բանկի անվճարունակությունը և սնանկությունը
1. Բանկը համարվում է անվճարունակ, եթե՝
1) բանկը ձախողվել է, կամ հավանական է, որ կձախողվի «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, և
2) առկա է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը, և
3) չի հաստատվել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքի առկայությունը, և
4) չի ապահովվել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը, կամ
5) առկա է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքը:
2. Բանկի անվճարունակությունը ճանաչվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում` բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
3. Կենտրոնական բանկը բանկին սույն հոդվածի հիման վրա անվճարունակ ճանաչելու դեպքում դիմում է դատարան բանկը սնանկ ճանաչելու հայցով:
4. Բանկի սնանկությունը բացառապես Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա դատարանի կողմից հաստատված նրա անվճարունակությունն է։ Նման դեպքերում բանկը ենթակա է լուծարման` սույն օրենքով սահմանված կարգով:
5. Բանկը սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև բանկը սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը չի կարող սահմանափակել զուտացման համաձայնությամբ նախատեսված զուտացման իրականացումը:»։