Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-17-րդ կետերով.
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-17-րդ կետերով.
«14) միջազգային առցանց գովազդային հարթակ՝ առցանց ծառայություն (ներառյալ, բայց չսահմանափակվելով գովազդային ցանցերով, պահանջարկի կամ առաջարկի կառավարման հարթակներով, գովազդային փոխանակման հարթակներով, սոցիալական ցանցերի կամ որոնողական համակարգերի գովազդային ծառայություններով), որը հասանելի է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օգտատերերին, կամ որի միջոցով հնարավոր է գովազդի ցուցադրում Հայաստանի Հանրապետության տարածքում, և որի միջոցով հնարավոր է՝
ա) գովազդի տեղաբաշխում և (կամ) տարածում համացանցում,
բ) գովազդի թիրախավորում՝ ըստ աշխարհագրական դիրքի, օգտատիրոջ տվյալների, հետաքրքրությունների կամ վարքագծի,
գ) գովազդի ցուցադրման կառավարում, չափում կամ օպտիմալացում.
15) գովազդի թիրախավորում՝ գովազդի ցուցադրման ուղղորդումը կոնկրետ օգտատերերի կամ օգտատերերի խմբերի նկատմամբ՝ ըստ նրանց աշխարհագրական դիրքի, ժողովրդագրական հատկանիշների հետաքրքրությունների, վարքագծի կամ այլ տվյալների, ներառյալ՝ անձնական տվյալների ավտոմատ մշակման կամ պրոֆիլավորման միջոցով.
16) գովազդի ցուցադրման կազմակերպում, չափում կամ օպտիմալացում՝ գովազդի ցուցադրման գործընթացի կազմակերպումը, վերահսկումը, արդյունավետության գնահատումը և այդ գնահատման հիման վրա գովազդի ցուցադրման պայմանների, ծավալի, հաճախականության, հասցեատերերի կամ տարածման եղանակների փոփոխումը.
17) միջազգային առցանց գովազդային հարթակի ծառայություն մատուցող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը շահագործում կամ կառավարում է միջազգային առցանց գովազդային հարթակը և սահմանում է դրա գործառնական կամ տեխնիկական պայմանները:»: