Գլուխ 5 · ԱԶԴԱՐԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԴԱՐԱՐԻ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց դատական պաշտպանությունը
Հոդված 12. Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց դատական պաշտպանությունը
1. Ազդարարը, որի դեմ ազդարարման հետ կապված ձեռնարկվել է վնասակար գործողություն, ունի դատական պաշտպանության իրավունք:
2. Ազդարարի հետ փոխկապակցված անձը, որի դեմ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով ձեռնարկվել է վնասակար գործողություն, ունի դատական պաշտպանության իրավունք:
3. Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց դատական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Ազդարարի նկատմամբ ձեռնարկված գործողության կամ անգործության իրավաչափությունն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:
(12-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)