Գլուխ VIII · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ծառայողի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 42. Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունը և հսկողությունը
Հոդված 42. Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունը և հսկողությունը
(վերնագիրը լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն)
Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը:
(պարբերությունն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-12-Ն)
Ոստիկանությունում ներգերատեսչական հսկողությունն իրականացվում է ոստիկանության պետի սահմանած կարգով։
Ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության և հետաքննության նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
(պարբերությունն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-172-Ն)
(42-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-12-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-272-Ն, լրաց., խմբ., փոփ. 09.06.22 ՀՕ-172-Ն)