Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին, վերապատրաստում անցնող անձանց և ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելը
Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին, վերապատրաստում անցնող անձանց և ոստիկանության զորքերի ծառայողներին ներգրավելը
(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-220-Ն)
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում կարող են ներգրավվել ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողները, ինչպես նաև վերապատրաստում անցնող անձինք՝ ոստիկանության պետի սահմանած կարգով։ Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության ծառայողների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանության զորքերի զինծառայողների ներգրավումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
(6-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-4-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-220-Ն, 23.03.18 ՀՕ-272-Ն)