Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-26-ից մինչև 2026-08-03։Բացել գործող տեքստը
Գլուխ VIII · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ծառայողի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 43. Ոստիկանության ծառայողի պատասխանատվությունը

գործել է մինչև 2026-08-03Բացել ARLIS-ում

Հոդված 43. Ոստիկանության ծառայողի պատասխանատվությունը

(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն)

Ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված անհամատեղելիության պահանջները կամ այլ սահմանափակումներ կամ շահերի բախման կանոնները խախտելու համար օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության:

Ոստիկանության ծառայողի անօրինական գործողության կամ անգործության հետևանքով կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով:

(43-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, խմբ. 02.10.25 ՀՕ-316-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

16 մայիսի 2001 թ.

ՀՕ-177

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։