Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանության ծառայողներին, սովորողներին և վերապատրաստում անցնող անձանց ներգրավելը
Հոդված 6. Ոստիկանության խնդիրների կատարմանը Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանության ծառայողներին, սովորողներին և վերապատրաստում անցնող անձանց ներգրավելը
(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-220-Ն, 16.12.22 ՀՕ-460-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-402-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-433-Ն)
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում կարող են ներգրավվել Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանության ծառայողները, սովորողները, ինչպես նաև վերապատրաստում անցնող անձինք՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով։ Նման դեպքերում նրանց վրա տարածվում են ոստիկանության ծառայողների՝ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։
(6-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-4-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-220-Ն, 23.03.18 ՀՕ-272-Ն, 16.12.22 ՀՕ-460-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-402-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-433-Ն)
(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)