Հոդված 2. Ոստիկանության խնդիրները
Հոդված 2. Ոստիկանության խնդիրները
Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել`
1) մարդու անվտանգությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում.
2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.
3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը.
3.1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով հետաքննության կատարումը.
3.2) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանն օժանդակությունը.
4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը.
4.1) ճանապարհային երթևեկության անվտանգությունը.
5) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը.
6) սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օժանդակությունը:
Ոստիկանության վրա այլ խնդիրներ կարող են դրվել միայն սույն օրենքով և ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը կարգավորող օրենքներով:
(2-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-295-Ն, փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-433-Ն)