Հոդված 23. Ոստիկանության իրավունքները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս
Հոդված 23. Ոստիկանության իրավունքները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս
1. Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
1) վերահսկողություն իրականացնելու զենքի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի պահպանման, օգտագործման, փոխադրման, տեղափոխման, ինչպես նաև դրանց շրջանառությունն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ.
2) անցկացնելու զենքի զննություն՝ առևտրի, պահման և ոչնչացման վայրերում: Սահմանված կարգով անհատույց առգրավելու և ոչնչացնելու հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը.
3) ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին ստույգ տվյալների առկայության դեպքում իրականացնելու իրերի, բեռների, ծանրոցների, տրանսպորտային միջոցների զննում և այդպիսի առարկաների առգրավում:
(23-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-172-Ն, փոփ. 05.10.22 ՀՕ-380-Ն)