Հոդված 18. Սոցիալական աջակցությունը և դրա իրավունքը
Հոդված 18. Սոցիալական աջակցությունը և դրա իրավունքը
1. Սոցիալական աջակցությունը կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մեկ կամ մի քանի սոցիալական ծառայությունների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության և (կամ) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:
2. Սոցիալական աջակցության իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր ոք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
(18-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն)