Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-18-ից մինչև 2019-12-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԸ

Հոդված 44. Սոցիալական պաշտպանության ոլորտի խրախուսման և զարգացման ֆոնդը

գործել է մինչև 2019-12-21Բացել ARLIS-ում

Հոդված 44. Սոցիալական պաշտպանության ոլորտի խրախուսման և զարգացման ֆոնդը

1. Սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի արդյունավետությունը և որակը բարձրացնելու նպատակով ձևավորվում է սոցիալական պաշտպանության ոլորտի խրախուսման և զարգացման ֆոնդ (այսուհետ՝ ֆոնդ):

2. Ֆոնդը ձևավորվում է՝

1) պետական նպաստ ստացող ընտանիքի կամ անձի ներկայացրած փաստաթղթերում պետական նպաստի իրավունք տվող կամ պետական նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունները լիազորած պետական մարմնի կողմից հայտնաբերվելու դեպքում ավելի վճարված և վերադարձված կամ բռնագանձված գումարներից տասը տոկոս մասհանումների հաշվին.

2) լիազորած պետական մարմնի կողմից հայտնաբերված` սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու կամ կենսաթոշակի կամ դրամական այլ վճարների չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն հանգեցնող հանգամանքների մասին չտեղեկացնելու կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին կամ այլ անձի ավելի վճարված գումարների դեպքում կենսաթոշակից պահումներից կամ դատական կարգով փաստացի բռնագանձված կենսաթոշակի գումարներից տասը տոկոս մասհանումների հաշվին.

3) զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում աշխատանք փնտրողներին և գործատուներին տրամադրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հետ գանձված ֆինանսական միջոցներից՝ տասը տոկոս մասհանումների հաշվին.

4) սոցիալական ծառայություններ տրամադրող պետական մարմինների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների աշխատողների նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում կիրառվող նյութական պատասխանատվության արդյունքում գանձվող գումարների հաշվին.

5) օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարների հաշվին (եթե վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցվել է ֆոնդի միջոցների հաշվին):

3. Ֆոնդը ծախսվում է սոցիալական պաշտպանության ոլորտում՝

1) համակարգչային, կապի և տրանսպորտային միջոցների ձեռք բերման ու շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նյութատեխնիկական ապահովվածության համար.

2) լիազորած պետական մարմնի և լիազորած պետական մարմնի կառավարման ոլորտում գործող մարմնի աշխատողների դրամական պարգևատրման և օգնության համար.

3) շենքերի, շինությունների, աշխատանքային պայմանների բարելավման համար.

4) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման, իսկ ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին հատուցվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների վերականգնման համար.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ ուղղությունների համար:

4. Ֆոնդի գումարների օգտագործման` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով:

5. Ֆոնդի միջոցների մուտքագրման և օգտագործման կարգը, ինչպես նաև օգտագործման առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(44-րդ հոդվածը լրաց., խմբ. 20.12.17 ՀՕ-30-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։