Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2021-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 12. Կացարանով ապահովելը

գործել է մինչև 2021-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Կացարանով ապահովելը

1. Կացարանով ապահովելը սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց (ընտանիքներին) բնակելի տարածքի ժամանակավոր հատկացումն է:

2. Կացարանը տրամադրվում է՝

1) ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն չունեցող անձին (ընտանիքին)` պայմանագրային հիմունքներով մինչև 10 տարի ժամկետով` անհատույց, իսկ դրանից հետո վարձակալական հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը (ընտանիքը) օտարել է բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու ժամկետին նախորդող 5 տարիների ընթացքում.

2) որոշակի բնակության վայր չունեցող անձին` որպես ժամանակավոր օթևան, մինչև 90 օր տևողությամբ.

3) ընտանիքում բռնության ենթարկված անձանց` որպես «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարան՝ մինչև 12 ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում տրամադրվում են՝

1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձևով.

2) բժշկական օգնություն և սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն.

5) այլ համարժեք սոցիալական ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություն և այլն):

4. Կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(12-րդ հոդվածը խմբ. 13.12.17 ՀՕ-326-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։