Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2021-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 17. Տարածքային մարմինների լիազորությունները

գործել է մինչև 2021-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 17. Տարածքային մարմինների լիազորությունները

1. Տարածքային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում և կարգով`

1) գնահատում է սոցիալական աջակցություն հայցողների և ստացողների սոցիալական կարիքները, կազմում անհատական ծրագիրը (սահմանում տրամադրման ենթակա ծառայությունների համալիրը), ինչպես նաև ապահովում է անհատական ծրագրի իրականացումը և շարունակական հսկողությունը.

2) կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը.

3) անհատական ծրագրի շրջանակներում համակարգում է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը.

3.1) իրականացնում է ընտանիքի սոցիալական գնահատում.

4) տալիս է եզրակացություն՝

ա. խնամակալության և հոգաբարձության մարմնին` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու, ինչպես նաև խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու մասին,

բ. նախնական նույնացման մասին` սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությանը.

5) մասնակցում է մարզի, իր սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.

6) աջակցում է դիմողին բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքների իրականացմանը.

7) աջակցում է երեխայի կրթության (այդ թվում՝ նախադպրոցական կրթության) իրավունքի իրականացմանը.

8) աջակցում է երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերի լուծմանը.

9) ապահովում է սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, սոցիալական աջակցության մատչելիություն և համարժեքություն սոցիալական աջակցություն ստացողների անհատական կարիքներին.

10) հանդես է գալիս սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ՝ նրա դիմելու դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ.

11) համագործակցում է աջակցող ցանցի հետ.

12) տարածքային մակարդակով կազմակերպում է սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացը.

13) ընդունում է անձանց դիմումները` մեկ պատուհանի սկզբունքով, ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը.

14) կատարում է անձանց ընդունելություն՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն.

15) սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ տվյալները ստանում է առցանց կամ անհրաժեշտ փաստաթղթերով և կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

16) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում և կարգով նշանակում է կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ, ապահովում է դրանց վճարումը.

17) Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրամադրում է զբաղվածության ծառայություններ.

18) Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում .

19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Տարածքային մարմնի կողմից սոցիալական ծառայություններ տրամադրվելու պայմաններն ու կարգը (տարածքային մարմնի լիազորությունների իրականացման կարգը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(17-րդ հոդվածը լրաց. 06.12.17 ՀՕ-229-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։