Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-02-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Հոդված 39. Սոցիալական աշխատանքի մասնագետը

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 39. Սոցիալական աշխատանքի մասնագետը

1. Սոցիալական աշխատողը «Սոցիալական աշխատանքի» բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

2. Սոցիալական աշխատող կարող է լինել նաև այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը, որն ունի սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:

3. Սոցիալական սատարողը «Սոցիալական աշխատանքի» միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և սոցիալական սատարողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

4. Սոցիալական սատարող կարող է լինել նաև այլ միջին կամ նախնական մասնագիտական կրթություն ունեցող և (կամ) «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը:

(39-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։