Հոդված 36.1. Ընտանիքի սոցիալական գնահատումը
Հոդված 36.1 Ընտանիքի սոցիալական գնահատումը
1. Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնում է լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինը:
2. Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի միջոցով, որը ներառում է`
1) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառումը.
2) ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը.
3) ընտանիքի անապահովության գնահատումը.
4) ընտանիքի անապահովության միավորի որոշումը:
3. Լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինն ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքներով`
1) տալիս է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված եզրակացությունները.
2) որոշում է կայացնում դիմողին՝
ա. սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին,
բ. ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրելու կամ մերժելու մասին:
(36.1-ին հոդվածը լրաց. 06.12.17 ՀՕ-229-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն)
(36.1-ին հոդվածը 04.03.20 ՀՕ-97-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 23.09.2020 թվականին:)