Հոդված 37. Տեղական սոցիալական ծրագրերը
Հոդված 37. Տեղական սոցիալական ծրագրերը
1. Տեղական սոցիալական ծրագրերը կազմվում են տարածքային առանձնահատկությունների, տարածքում առկա խնդիրների հաշվառմամբ` կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով` համայնք(ներ)ի սոցիալական կարիքների գնահատման հիման վրա:
2. Տեղական սոցիալական ծրագրերը մշակվում են համայնքի ղեկավարի կողմից, լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական դեպք վարողի մասնագիտական աջակցությամբ` գործընթացին մասնակից դարձնելով համայնքի տարածքում գործող աջակցող ցանցի մասնակիցներին և համայնքի բնակչության ներկայացուցիչներին:
3. Տեղական սոցիալական ծրագրերը կարող են կազմվել մեկ համայնքի կամ մեկից ավելի համայնքների կողմից համատեղ` ընդհանուր խնդիրների լուծման և ընդհանրական սոցիալական կարիքների բավարարման նպատակով:
4. Տեղական սոցիալական ծրագրերն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի կամ պայմանագրային հիմունքներով՝ համայնքում գործող աջակցող ցանցի մասնակցի կողմից:
5. Տեղական սոցիալական ծրագրերը կարող են ֆինանսավորվել՝
1) համայնքի բյուջեի միջոցներից.
2) իրավաբանական և ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.
3) սոցիալական աջակցության վճարովի (համավճարով) ծառայություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցների հաշվին:
6. Տեղական սոցիալական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված սկզբունքների համաձայն, համայնքի ավագանու հաստատած կարգով` սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագրին համապատասխան:
(37-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-65-Ն)
(37-րդ հոդվածը 04.03.20 ՀՕ-97-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 23.09.2020 թվականին:)