Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 19. Պետական գրանցում իրականացնող լիազոր մարմինը
Հոդված 19. Պետական գրանցում իրականացնող լիազոր մարմինը
1. Սույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը, պետական գրանցման դադարեցումը, կասեցումը և մերժումը գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրումն իրականացնում է Կադաստրի կոմիտեն (այսուհետ՝ անշարժ գույքի պետական ռեգիստր) իր կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով:
2. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-297-Ն)
(19-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-166-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-297-Ն, 01.07.19 ՀՕ-105-Ն, 21.01.20 ՀՕ-73-Ն)