Հոդված 51. Ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագրերի օրինակների քանակը
Հոդված 51. Ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագրերի օրինակների քանակը
1. Ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագիրը ստորագրվում և ընդունվում է պետական գրանցման մեկ օրինակից, որը համարվում է այդ պայմանագրի բնօրինակը և պահպանվում է տվյալ անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործում:
2. Պայմանագրի կողմի դիմումի հիման վրա նրան տրամադրվում է պետական գրանցման ընդունված պայմանագրի պատճենը՝ հաստատված պայմանագրի կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչող անձի ստորագրությամբ:
Սույն մասով սահմանված կարգով տրամադրված պայմանագրի պատճենը և անշարժ գույքի պետական ռեգիստրում պահպանվող բնօրինակն ունեն հավասար իրավաբանական ուժ:
3. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված և համակարգի միջոցով ներկայացված պայմանագիրը համարվում է այդ պայմանագրի բնօրինակը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կցվում և պահպանվում է տվյալ անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործում:
(51-րդ հոդվածը փոփ. 01.07.19 ՀՕ-105-Ն, լրաց. 04.12.25 ՀՕ-412-Ն)
(հոդվածը 04.12.25 ՀՕ-412-Ն օրենքի 6-րդ հոդվածի փոփոխության մասով գործում է 18 ամիս ժամկետով` համաձայն նույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի)
(04.12.25 ՀՕ-412-Ն օրենքն ունի անցումային դրույթ)