Հոդված 53. Պետական գրանցման սուբյեկտների իրավունքները
Հոդված 53. Պետական գրանցման սուբյեկտների իրավունքները
Պետական գրանցման սուբյեկտներն իրավունք ունեն`
ա) սահմանված կարգով ստանալ տեղեկություններ` գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ.
բ) վերադասության, դատական կարգով գանգատարկել անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց գործողությունները.
գ) պահանջել անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով իրենց հասցված վնասի փոխհատուցում: