Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-07-12-ից մինչև 2008-08-31։Բացել գործող տեքստը

Հոդված 30.1. Կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 30.1. Կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է օրենքով կամ պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական և շինարարական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում օգտագործել այդ բարելավումները:

Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասի վրա և դրա տակ կառուցապատման իրավունքով կառուցված կամ կառուցվող շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, իսկ դրանց նկատմամբ իրավունքները՝ սեփականության, հիփոթեքի, օգտագործման և այլ, ենթակա են գրանցման սույն օրենքով սահմանված կարգով:

(30.1 հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-191-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։