Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-07-12-ից մինչև 2008-08-31։Բացել գործող տեքստը

Հոդված 43. Պետական գրանցման մերժման հիմքերը

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 43. Պետական գրանցման մերժման հիմքերը

Պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն`

ա) չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան.

բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը.

գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:

Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

Գրանցումը մերժելու դեպքում դիմողին հնգօրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահվում մերժման պատճառների մասին, օրենքի կամ նորմատիվային ակտի խախտման պարտադիր նշումներով, առձեռն հանձնելու կամ փոստով առաքելու միջոցով:

Մերժման վերաբերյալ գրության պատճենը պահվում է տվյալ անշարժ գույքի միավորի կադաստրային գործում, և սահմանված կարգով նշում է կատարվում դիմումների հաշվառման մատյանում:

(43-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.10.05 ՀՕ-191-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։