Հոդված 9. Իրավահաստատող փաստաթղթերի ամբողջականության պահանջը
Հոդված 9. Իրավահաստատող փաստաթղթերի ամբողջականության պահանջը
1. Որևէ շենքի կամ շինության (այսուհետ` շինություն) նկատմամբ սեփականության իրավունքը կամ հողամասի կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից կառուցված շինության նկատմամբ կառուցապատողի իրավունքը չի կարող գրանցվել, եթե ներկայացված չեն կամ գրանցող մարմնում առկա չեն գրանցումը հայցող իրավատիրոջ` այդ շինությամբ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ իրավունքի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր (իրավահաստատող փաստաթղթերի ամբողջականության պահանջ):
2. Իրավահաստատող փաստաթղթերի ամբողջականության պահանջը չի տարածվում՝
1) նախկինում պետական կամ համայնքային բնակարանային ֆոնդում ընդգրկված բազմաբնակարան շենքերում գտնվող շինությունների վրա (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ).
2) հարևանների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող պարսպի կամ այլ բաժանագծի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վրա.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով սահմանված դեպքերում իրավունքների պետական գրանցման վրա:
(9-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-157-Ն, խմբ. 26.03.26 ՀՕ-97-Ն)
(հոդվածը 26.03.26 ՀՕ-97-Ն օրենքի փոփոխության մասով գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը)