Հոդված 41. Գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները, որոնք ծագում են օրենքի հիման վրա և ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից
Հոդված 41. Գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները, որոնք ծագում են օրենքի հիման վրա և ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից
(Վերնագիրը լրաց. 20.03.01 ՀՕ-160)
Էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններն ունեն սեփականատերերին պատկանող հողամասերի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ)` էլեկտրահաղորդակցության ենթակայանների, բաշխիչ սարքվածքների, հոսանքատարների, այլ օբյեկտների, ինչպես նաև էլեկտրահաղորդման օդային գծերի և սահմանված անվտանգության գոտիների սպասարկման, պահպանման կամ շահագործման համար:
Գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից`
ա) մինչև սույն օրենքի ընդունումը` հասարակական կարիքների համար, գծային և ինժեներատրանսպորտային կառույցների (էլեկտրահաղորդակցության, ռադիոհեռախոսակապի, ջրագծերի, ջրանցքների, երկաթգծի, ավտոճանապարհների և այլն), շինությունների սպասարկման և պահպանման նպատակով մուտքի իրավունքը.
բ) ամուսինների, երեխաների և խնամքի տակ գտնվող այլ անձանց իրավունքները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, եթե նույնիսկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն և արգելք հանդիսացող սահմանափակումները (առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման և այլն).
դ) մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների օգտին սույն օրենքով սահմանված սերվիտուտը:
(41-րդ հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-160)