Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-03-22-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 33. Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 33. Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելը

Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ է հայտարարվում`

ա) վարձակալի և վարձատուի համատեղ դիմումի հիման վրա.

բ) անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը դատական կարգով վաղաժամկետ լուծվելու դեպքում.

գ) վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում:

Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը չեղյալ հայտարարելը, ենթավարձակալության, գրավի, հիփոթեքի կամ այլ իրավունքների պայմաններում, կատարվում է միայն այդ իրավունքներն ունեցող անձանց գրավոր համաձայնությամբ:

Նշված փաստաթղթերի հիման վրա գրանցման մատյանի համապատասխան բաժնում կատարվում է գրառում` անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։