Հոդված 19. Անշարժ գույքի միավորի (հողամասի) սահմանները
Հոդված 19. Անշարժ գույքի միավորի (հողամասի) սահմանները
Անշարժ գույքի միավորի (հողամասի) սահմանները կարող են լինել մոտավոր և ճշգրիտ:
Մոտավոր են համարվում անշարժ գույքի սահմանների սխեմատիկ արտապատկերումները կադաստրային քարտեզների (հատակագծերի) վրա` առանց սահմանային ճշգրիտ չափագրումների:
Ճշգրիտ են համարվում անշարժ գույքի սահմանների շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատների արտապատկերումը կադաստրային քարտեզների (հատակագծերի) վրա` իրենց ճշգրիտ սահմաններով և մակերեսով:
Անշարժ գույքի միավորի (հողամասի) սահմանների շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները հիմք են հանդիսանում հողամասի սահմանների ամրացման համար: Հողամասի սահմանները տեղանքում ամրացվում են սահմանանիշերով` սեփականատիրոջ կամ օգտագործողի միջոցների հաշվին` վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ:
Սահմանների որոշման եղանակը, դրանց ճշտության նկատմամբ տեխնիկական պահանջները, սահմանանիշերի ձևերը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրը: