Հոդված 29. Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղի) հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը
Հոդված 29. Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղի) հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը
(Վերնագիրը խմբ. 04.10.05 ՀՕ-191-Ն)
Իրավաբանական անձանց` մի քանի վայրերում գտնվող գույքի (մասնաճյուղերի) հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` ինչպես գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանման, այնպես էլ մեկ տարածքային ստորաբաժանման կողմից:
Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի հիփոթեքի պետական գրանցում իրականացնելու նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարն իր հայեցողությամբ կարող է գրանցում իրականացնելու պարտականությունները դնել մեկ տարածքային ստորաբաժանման ղեկավարի վրա:
(29-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-191-Ն)