Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-07-12-ից մինչև 2008-08-31։Բացել գործող տեքստը

Հոդված 9. Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 9. Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարն իրականացնում է տվյալ տարածքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավար կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 60 տարեկան քաղաքացիները:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, լինել ներկայացուցչական մարմնի անդամ, կատարել այլ վճարովի աշխատանք (բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից):

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը` 4 տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարներին իրենց պաշտոնավարման ընթացքում, վերջիններիս համաձայնությամբ, մի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնից տեղափոխել մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոն (ռոտացիա), ինչպես նաև պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի թափուր մնալու դեպքում եռօրյա ժամկետում նշանակել մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավարի՝ դրանց մասին տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը պաշտոնից կարող է ազատվել`

ա) իր դիմումի համաձայն.

բ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

գ) տվյալ տարածքային ստորաբաժանման լուծարման դեպքում.

դ) դատարանի վճռով.

ե) մահվան դեպքում.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

(9-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-191-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։