Հոդված 32. Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղի) վարձակալության իրավունքի պետական գրանցումը
Հոդված 32. Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղի) վարձակալության իրավունքի պետական գրանցումը
(Վերնագիրը խմբ. 04.10.05 ՀՕ-191-Ն)
Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղերի) վարձակալության իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանման կողմից:
Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցում իրականացնելու նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարն իր հայեցողությամբ կարող է գրանցում իրականացնելու պարտականությունները դնել մեկ տարածքային ստորաբաժանման ղեկավարի վրա:
(32-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-191-Ն)