Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-08-14-ից մինչև 2020-10-06։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 34 · ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 262. Դիմումին առաջադրվող պահանջները

գործել է մինչև 2020-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 262. Դիմումին առաջադրվող պահանջները

1. Դիմումում պետք է նշվեն՝

1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) անունը, բնակության վայրը,

2) որդեգրվող երեխայի անունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը,

3) եթե որդեգրվող երեխան մինչև մեկ տարեկան է, ապա որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը փոփոխելու մասին,

4) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի անունը, ծննդյան վայրը փոփոխելու, իրեն (իրենց), որպես որդեգրվող երեխայի ծնող (ծնողներ), գրառելու մասին:

2. Դիմումին պետք է կցվեն`

1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ամուսնության վկայականի պատճենը, եթե որդեգրել ցանկացող անձը (անձինք) ամուսնության մեջ է (են),

3) 10 տարին լրացած երեխայի համաձայնությունը։ Եթե երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու: Որդեգրմանը երեխայի համաձայնությունն ի հայտ են բերում խնամակալության և հոգաբարձության մարմինները,

4) որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը (պատճենը),

5) առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք,

6) որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք,

7) խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխաների խնամակալների (հոգաբարձուների) գրավոր համաձայնությունը,

8) որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր՝ որդեգրվող երեխայի ծնողների կողմից գրավոր հրաժարում կամ գրավոր համաձայնություն՝ երեխային որդեգրման տալու մասին, ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ծնողին (ծնողներին) ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում՝ փաստը հաստատող տվյալներ,

9) անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաև նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը,

10) Կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի լավագույն շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք որդեգրել ցանկացող անձը (անձինք) ներկայացրել է (են) եզրակացությունն ստանալու համար,

11) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացի երեխային որդեգրելիս երեխայի օրինական ներկայացուցչի և այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացին է համարվում երեխան, ինչպես նաև որդեգրման համար 10 տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է նշված պետության օրենսդրությամբ,

12) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրելու դեպքում՝ օրենքով սահմանված կարգով տրված` երեխայի որդեգրումը թույլատրելու մասին Կառավարության որոշումը։

3. Սույն հոդվածում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։