Հոդված 356. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացվող դատական ակտը
Հոդված 356. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացվող դատական ակտը
1. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
2. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:
3. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և այն կատարման թույլատրելու վերաբերյալ որոշում կայացրած դատարանը եռօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` ուղարկելով որոշման պատճենը: