ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 25 · ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 221. Իրավաբանական անձի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին իրավաբանական անձի մասնակցի (անդամի) պահանջով վարույթի առանձնահատկությունները
Հոդված 221. Իրավաբանական անձի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին իրավաբանական անձի մասնակցի (անդամի) պահանջով վարույթի առանձնահատկությունները
1. Իրավաբանական անձի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին իրավաբանական անձի մասնակցի (անդամի) պահանջով գործի վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի 41-րդ գլխով սահմանված կարգով՝ սույն գլխով սահմանված պահանջների պահպանմամբ։
2. Հայցը բավարարելու դեպքում դատարանն իրավաբանական անձին պարտավորեցնում է սահմանված կարգով իրավաբանական անձի մասնակցին (անդամին) տրամադրել վճռում նշված տեղեկատվությունը: