Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-09-ից մինչև 2023-07-29։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 26 · ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 230. Խմբային հայցով գործի քննության կարգը

գործել է մինչև 2023-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 230. Խմբային հայցով գործի քննության կարգը

1. Դատարանը խմբային հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ինչպես նաև գործով ընդունված բոլոր դատական ակտերը դրանք կայացվելու օրվանից եռօրյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ուղարկում է խմբային հայցով ներկայացուցչին:

2. Խմբային հայց ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրին տրամադրվում է նրա կողմից հայցվող դատական ակտը համապատասխան գրավոր դիմումը դատարան ներկայացնելու օրվանից հետո` երեք օրվա ընթացքում:

3. Խմբային հայցից հայցվորի հրաժարման դեպքում գործի քննությունը մյուս հայցվորների մասով շարունակվում է սույն գլխի կանոններով, եթե նրանց քանակը 20 կամ ավելի է: Հակառակ դեպքում գործը քննվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

4. Բոլոր հայցվորների կողմից հայցից հրաժարվելու դեպքում դատարանը գործի վարույթը կարճում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։