Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-29-ից մինչև 2023-12-11։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 58 · ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 424. Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը

գործել է մինչև 2023-12-11Բացել ARLIS-ում

Հոդված 424. Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը

1. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու, առանց քննության թողնելու և վարույթ ընդունելը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, իսկ Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետում կայացնում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում:

2. Դատարանը դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այն ուղարկում է բողոք ներկայացրած անձին և գործին մասնակցող այլ անձանց:

3. Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշմամբ կամ գործի քննության ընթացքում դատարանը կարող է իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կասեցնել դատական ակտի կամ դրա մի մասի կատարումը:

4. Բողոքարկվող դատական ակտի կամ դրա մի մասի կատարման կասեցումը պահպանվում է մինչև բողոքի քննության արդյունքով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դատական ակտի վերանայման վարույթը կարճվելու դեպքում` մինչև այդ մասին դատական ակտի հրապարակումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։