Հոդված 100. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու կարգը
Հոդված 100. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու կարգը
1. Սույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են ներկայացվել օրենքով և Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
2. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին կցվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով, իսկ պետական տուրքի վճարման անհրաժեշտության դեպքում այն վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:
3. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին հասարակ լիազորագիրը կցվում է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, իսկ նոտարական վավերացմամբ լիազորագիրը՝ պատճենի տեսքով՝ առցանց եղանակով դատարանին դրա իսկությունն ստուգելու հնարավորություն տվող գաղտնագրի արտացոլմամբ կամ էլեկտրոնային բնօրինակով:
(հոդվածը 22.12.23 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի՝ էլեկտրոնային համակարգի գործարկման մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից)